Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի մարզադաշտում մարտի 15-ին ու 17-ին երկու ընկերական խաղ կանցկացնի ֆուտբոլի Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականը: Մերոնց մրցակիցն են լինելու Սերբիայի իրենց տարեկիցները: Հուսանք, որ տասնյոթ տարեկանների ընտրանու համեմատ տասնինը տարեկաններն ավելի հուսադրող խաղ կանցկացնեն: Թե չէ ստացվում է, որ մարզիչներին փոխելուց հետո էլ տղաների խաղում աճ չի արձանագրվում, թեպետ համոզված ենք, որ ում պետք է փոխել, նրան չեն փոխում, բայց սա էլ հայաստանյան իրականության հերթական անհեթեթություններից մեկն է, իսկ անհեթեթությունները մեզանում օրենքի ուժով են գործում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ